Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Սպիտակի և Արթիկի ճանապարհներին ձյուն է տեղում

391
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 10:50
Սպիտակի և Արթիկի ճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սպիտակի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի է Վարդենյանց լեռնանցքը, տեսանելիությունը 50-60 մետր է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: