Ո՞վ և ինչ տիպի նռնակով էր ներխուժել ՀՀ կառավարություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 27-ին ով և ինչ տիպի նռնակով է ներխուժել ՀՀ կառավարություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Շամիր Սահակյանի նկատմամբ, ով ապօրինի ձեռք է բերել «Ս1» տիպի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տիպի պայթուցիչ և այդ օրը ժամը 18:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում մուտք է գործել կառավարության թիվ 1 կառավարականշենք, որտեղ ցանկացել է նռնակը պայթեցնել: Նրան վնասազերծել են շենքի մուտքի մոտ ծառայություն կատարող Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, որից հետո նրան տեղափոխել են ԱԱԾ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչը միջնորդություն է ներկայացրել նաև, որպեսզի նրա նկատմամբ կիրառվի դատահոգեբուժական փորձաքննություն: |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36