Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական». Արա Պապյան

378
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 07:05
«Ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկը թող ինձ հստակ ու փաստարկված բացատրի՝ ինչո՞ւ են «Սասնա ծռերին» ոմանք անվանում ծայրահեղական: Այն պատճառո՞վ, որ ասում են՝ չի կարելի հանձնել ազատագրված տարծքները իբր խաղաղության կամ կարգավիճակի դիմաց: Դա չի բերի խաղաղության, այլ կսանձազերծի ավելի դաժան պատերազմ: Այն պատճառո՞վ, որ ի պատասխան Ալիևի Երևանը գրավելու ասում են՝ պետք է հասնել Քուր-արաքսյան բնագծին, որպեսզի Երևանը դադարի ռազամճակատային քաղաք լինելուց և մենք հնարավորություն ունենաք մեր հայրենքը պաշտպանելու: Այն պատճառո՞վ, որ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի ասում են, որ դա դաշնակցի վարք չէ: Այն պատճառո՞վ, որ ասում են՝ Ռուսաստանն ինքը պիտի հոգա իր ռազամբազայի բոլոր ծախսերը և հայաստանցի հարկատուն չպիտի վճարի ռուս սպայի ծախսերը: Այն պատճառո՞վ, որ ասում են՝ հանցագործը պիտի բանտում լինի և գողոնը պիտի վերադարձվի, իսկ հանդուրժողականությունը հանցագործի նկատմամբ հանդուրժողականություն չէ, այլ հանցակցություն է: Այն պատճառով, որ ասում են՝ առանց արդարադատության չի կարող լինել արդարություն: Այն պատճառո՞վ, որ ասում են՝ Արցախը Հայաստան է և վերջ: Որ չի կարելի պառակտել ազգն ու պետությունը և դա իբր դիվանագիտություն ներկայացնել: Այն պատճառո՞վ, որ ասում են՝ պետք է սկսել գործընթաց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության գոնե դե յուրե վերականգնման ուղղությամբ: Այն պատճառո՞վ, որ ......»: