«Էդիկին մեկդ ասեք՝ յուղ է վառում». Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էդիկ, դու ձենդ չկտրես հանկարծ. Ներողուծյուն արտահայտուծյանս համար. Էդ արձակված ազգային ժողովն ինչո՞ւ է նիստեր գումարում, որոշումներ կայացնո՞ւմ, որ հլը մի հատ էլ ամբաղ-զամբաղ ելույթներ պիտի լսենք: Հասկանում եմ, որ ԱԺ արձակումն աննախադեպ բան է, բայց վերջապես մեկը պիտի՞ մեկնաբանի, թե ինչ է նշանակում արձակված խորհրդարան: Ես, օրինակ, պատկերացնում էի, որ արձակված խորհրդարանը տուն է գնալու, կամ՝ քննարկումներ անելու իրավունք ունենալու է, իսկ որոշում կայացնելու իրավունք չի ունենալու: Իսկ այդ ընթացքում արտառոց պատահարների դեպքում (այդ դեպքերը սպառիչ ցանկով պիտի սահմանված լինեին նույն, այսպես կոչված՝ սահմանադրության մեջ), նոր պիտի իրավունք ունենար որոշումներ կայացնելու: Հասկանալի է, որ սերժիկի պատվերով մի քանի սերժաբարոների գրած սահմանադրությունը նման ռիսկեր ոչ երևակայում էր, ոչ էլ գրել է, ու չի նախատեսել այդ ռիսկերի կառավարումը, բայց դա չի նշանակում, որ արձակված խորհրդարանը պիտի գործեր որպես չարձակված: Եվ ամենահետաքրքիրը, եթե արձակված խորհրդարանը պիտի գործեր որպես չարձակված, ի՞նչ էր խանգարում ամեն օր այնտեղ տանել ընտրական օրենսգրքի լրացումների և փոփոխությունների փաթեթը; Թող ամեն օր ԱԺ-ից փախնեին նրանք, որ սխտորից վախենում էին... Էդիկին մեկդ ասեք՝ կոլցի է ջարդել, յուղ է վառում, թող շարունակի զառանցել իր կարծիքով շատ հրատապ և պետականաշեն թեմաներով, թե բա՝ գեյերը, թե՝ բա կաթողիկոսը, լսել ենք, շատ ենք լսել, թող բացի իր մասին ի քորոց սրտի, ներողություն՝ ի խորոց սրտի կենացները կարդա ամենուր, և իմանա, որ ոչ մի քվե չեն ստանալու, ուզում՝ է չոքեչոք գնա հասնի Երուսաղեմ»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00