Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Երեսփոխաններն ինչո՞ւ անցած տարիներին օրենք չեն ընդունել...». Ոսկան Սարգսյան

674
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 05:15
«Երեսփոխաններն ինչո՞ւ անցած տարիներին օրենք չեն ընդունել...». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կաթողիկոսի անվտանգության, Հայաստանն աղանդներից պաշտպանելու համար մտահոգ մեր պատգամավորները, այլ անվանումով՝ երեսփոխաններն ինչո՞ւ անցած տարիներին օրենք չեն ընդունել Տավուշի սահմանագոտում տարածված զենք վերցնելն ու արյան փոխներարկումը մերժող, մարդկանց դռները ծեծող Եհովայի վկաներին որպես քայքայիչ աղանդ ճանաչելու, այն օրենքով արգելելու մասին: Ռուսաստանում և Ադրբեջանում Եհովայի վկաներն օրենքով արգելված են, սակայն դրա համար այդ երկրներին Եվրոպայի խորհրդից չեն վտարել»: