Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ներկայում այս անկյունային մասում տեղակայված է «SAS» սուպերմարկետը». Ռուբեն Շուխյան

719
Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ., 08:05
«Ներկայում այս անկյունային մասում տեղակայված է «SAS» սուպերմարկետը». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը՝ 1947 թվականին.
Ներկայումս այս անկյունային մասում տեղակայված է «SAS» սուպերմարկետը: Այդպիսին էին սովետական ժամանակաշրջանի պահանջները. ինչպես տեսնում ենք՝ հեռացվում էր Ամիրյան փողոցի աջակողմյան մասի հին շենքերի շերտը, քանի որ նպատակ էր դրված լայնացնել Երևանի կենտրոնի փողոցները: Ամիրյանը՝ մեր քաղաքի հնագույն փողոցներից է: Դեռևս 1860-ականներից այն կրում էր Նազարովսկայա անունը՝ Երևանի նահանգի նահանգապետի անունով: 1918-20թթ.՝ Առաջին հանրապետության օրոք, քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան Երևանի բոլոր փողոցները հայեցի անվանումներով փոխելու գործընթացը: Այդ ժամանակ անվանափոխվում է նաև Նազարովսկայան, որը սկսում է կրել Քրիստափորի՝ ազգային գործիչ Քրիստափոր Միքայելյանի անունը: Սովետական կարգերի հաստատումից հետո՝ 1921-ից, այս և Երևանի կենտրոնի համարյա բոլոր փողոցները արագ կերպով «բոլշևիկացվեցին»: Քրիստափորի փողոցը սկսում է կրել բաքվեցի բոլշևիկ Արսեն Ամիրյանի անունը: 1991-ի անկախության վերականգնումից հետո փողոցը վերանվանվում է Վռամշապուհ արքայի անունով, սակայն դա կարճ է տևում, և փողոցին կրկին վերադարձվում է Ամիրյանի անունը»: