Քալիֆորնիայի անտառային հրդեհներ. 63 զոհ, 600-ից ավելի անհետ կորած
4864
Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ., 12:20
![]() Քալիֆորնիայի անտառային հրդեհների հետևանքով անհետ կորածների ցուցակն ավելացել է նոր անուններով. անհետ կորածների թիվը հասել է 631-ի: Հայտնի է 63 զոհի մասին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ցուցակը համալրվել է հրդեհի հետևանքով ոչնչացված Փարադայս, Մագալիա և Կոնկաու քաղաքներում հետազոտությունների արդյունքում: Անհետ կորածների թիվը, տեղի ոստիկանության հաղորդմամբ, մշտապես փոփոխվում է: Կրակը ոչնչացրել է գրեթե 12 հազար կառույց. մոտ 9700 բնակելի տուն, ինչպես նաև հասարակական շենքեր և շինություններ, խանութներ և այլն: Վտանգավոր գոտուց հարյուր հազարավոր քաղաքացիներ են տարհանվել: ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52





