Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»՝ Կամերային երգչախմբի ներկայացմամբ
Հայաստանի պետական կամերային երգչախումբը նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Սիրված երգերը»: Համերգային երեկոյի ընթացքում կոլեկտիվը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Ռոբերտ Մլքեյանը նշում է՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Այս անգամ էլ որոշել են ունկնդրին ներկայացնել Ամիրխանյանի սիրված երգերը՝ հեղինակի նվագակցությամբ և բոլորովին նոր մեկնաբանությամբ: Մլքեյանի խոսքով՝ հետագայում ցանկանում են Ամիրխանյանի երգերը ներկայացնել նաև երգչախումբ-նվագախումբ համադրությամբ: «Այս գործերը ստեղծվել են տարիների ընթացքում և մեծ նստվածք են թողել բազում ունկնդիրների մոտ: Դրանք ծնվել են, որովհետև չէին կարող չծնվել: Հնչելու են 20-25 երգեր, օրինակ՝ «Երազ իմ երկիր հայրենի», «Քեզ հետ, իմ սեր»,«Բալենի», «Կարոտ», «Անանձնություն» և այլ գործեր: Ժամանակ առ ժամանակ ես ցանկանում եմ հաշվետու լինել, ներկայանալ ունկնդրին իմ արած գործերով: Ինձ համար շատ կարևորը շփումն ունկնդրի հետ»,- նշում է Ռոբերտ Ամիրխանյանը: Կոմպոզիտորը բարձր է գնահատում Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ համագործակցությունը: Փաստում է՝ երգչախումբը բարձր կատարողական վարպետության կոլեկտիվ է, իսկ Ռոբերտ Մլքեյանը բարձր գեղագիտական արժանիքներ կրող արվեստագետի փայլուն օրինակ է: |
«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
114Երեկ, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
12922.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16321.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14121.04.2024, 19:54Տիգրան Համասյանի համերգը՝ Խուստուփ լեռան լանջին (լուսանկար, տեսանյութ)
14521.04.2024, 13:18«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության (լուսանկար)
16921.04.2024, 00:30