Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Դավիթ Շահնազարյանի «տեղեկությունները» մարտի 1-ից տասը և ավելի տարի հետո՝ լուրջ հանցանք է պարունակում». Արմեն Մելիքյան

550
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 16:50
«Դավիթ Շահնազարյանի «տեղեկությունները» մարտի 1-ից տասը և ավելի տարի հետո՝ լուրջ հանցանք է պարունակում». Արմեն Մելիքյան

Պատմաբան Արմեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Շահնազարյանի «տեղեկությունները» մարտի 1-ից տասը և ավելի տարի հետո՝ լուրջ հանցանք է պարունակում: Առաջինը՝ իմանալ չասելու, (սկզբից ասեմ, որ չեմ հավատում, թե ճիշտ բաներ է ասում, ուղղակի ճամբարափոխության ոգուն համահունչ գործելաոճ է): Եվ երկրորդը՝ կեղծ տվյալներով՝ հանրային միտքը պղտորելու փորձեր է: Եվ մեկի և մյուսի դեպքում, իրավապահները հետաքրքրվելու խնդիր պտի որ ունենան: Ճամբարափոխության հետ կապված էլ՝ դա բավական ցավոտ թեմա է, միգուցե միայն մեր մոտ չէ, որ առկա է նման քաղաքական աղբակույտ, որի խնդիրը քաղաքականության հանրային ընկալումները՝ անբարոյականության հետ ասոցացնելն է: Հակառակորդներին գնելու, բարոյապես ոչնչացնելու տեխնոլոգիաները, կատարելագործվեցին հենց Սերժ Սարգսյանի օրոք, Քոչարյանի դեպքում մոդայիկ էր ֆիզիկական հաշվեհարդարները, այդ դեպքում տրամաբանական՝ ունեինք էքսկլյուզիվ որսի սիրահար նախագահ: Բացառիկ առաքելություն ունեին նոր իշխանությունները, տխուր ավանդույթը՝ ճղել- թափելու և քաղաքական կյանքը մաքրելու, ինչը վեց ամիսների կտրվածքով չզգացվեց: Շահնազարյան Դավիթի դեպքում մեղք չունեն. չէին կարա ձեռքերն ու ոտքերը կապեին ու թույլ չտային՝ Սերժ Սարգսյանի հետ հաղորդակցվել: Բայց իրենց մեջ հայտնվող «վաղամեռիկ» և սպառված քաղաքական դեմքերի պահով՝ հստակ է մեղքը, իսկ փոքրիկ Հայաստանում, որտեղ բոլորիս ճանաչեցնող ու կապող կամուրջներ կան, դժվար չէր, քաղաքական կամքի դեպքում, ձևավորել քաղաքական իրականություն: Սա կարևոր է. ի վերջո, մի օր է գալու և մենք քաղաքականությունը ընդունելու ենք, որպես գաղափարական իրողություն: Եվ որքան շուտ, այնքան լավ: Քաղաքականության մեջ տանիքների և կարգավիճակի, նաև ապրելակերպի խնդիր չպիտի լուծվի: Այո՛, դա մի տեղ է, որտեղ գնում ես՝ հարվածներ տալու և ընդունելու և ամբողջ նպատակդ, քո գաղափարական պատկերացումների սահմաններում՝ երկրիդ ծառայելն է: Թե չէ, մեր մոտ բաներ են կատարվում, որ անգամ Հիսուսի հարությունը այդքան ֆանտաստիկ չէ»: