Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

345
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 15:15
Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես
վերականգնվել է։ Նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը
սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։

Հենապատի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա գարնանը. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: