«Աստվածածին՝ առավոտ խաղաղության…». ցուցահանդես՝ Ժողովրդական արվեստի կենտրոնում
![]() Նոյեմբերի 17-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում կկայանա ժողովրդական վարպետ, նկարչուհի Սիրանուշ Բաղրամյանի «Աստվածածին՝ առավոտ խաղաղության…» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 2-ը: Մուտքն ազատ է: Սիրանուշ Բաղրամյանն ունի իր ուրույն ոճը, գունամտածողությունը: Տիրապետում է ջրաներկի, պաստելի, գուաշի, տուշի, ակրիլի տեխնիկաներին: Սիրանուշ Բաղրամյանը ծնվել է 1953-ին՝ Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 25 տարի աշխատել է «Արմենիա» բժշկական կենտրոնում որպես բժիշկ-ալերգոլոգ: 2000-ից զբաղվում է նկարչությամբ: 2003-2015թթ. ունեցել է անհատական ցուցահանդեսներ Հայաստանում. առաջին անհատական ցուցահանդեսը՝ ԱՄՆ դեսպանատանը: 2007թ.-անհատական և խմբակային ցուցահանդեսներ Ֆրանսիայի Մարսել և Էքսան-Պրովանս քաղաքներում: 2015թ. ստացել է Ժողովրդական վարպետի վկայական: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26



