Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՌԴ ՔԿ-ն կրկին հրաժարվել է Լևոն Հայրապետյանի մահվան փաստով քրեական գործ հարուցել

1331
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 12:00
ՌԴ ՔԿ-ն կրկին հրաժարվել է Լևոն Հայրապետյանի մահվան փաստով քրեական գործ հարուցել

ՌԴ ՔԿ Մորդովիայի քննչական վարչությունը հրաժարվել է գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի մահվան փաստով քրեական գործ հարուցել:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը դատապարտված էր խարդախության համար և իր պատիժը կրում էր Մորդովիայի թիվ 13 գաղութում: Ինքը՝ Հայրապետյանը, չէր ընդունել ներկայացված մեղադրանքները: 2017թ. աշնանը նա մահացավ բանտում, իսկ նրա հարազատները ՌԴ ՔԿ-ից պահանջում էին սպանության փաստով քրեական գործ հարուցել՝ կասկածներ ունենալով, որ գործարարին սպանել են:

Գործարարի փաստաբան Կարեն Ներսիսյանը «Росбалт»-ին հայտնել է, որ բուժհաստատությունում սառցարանի աշխատանքը խափանվել է, որտեղ պահվում էին մահացածի օրգանիզմի հյուսվածքներից վերցված նմուշները: Այդպիսով, դրանք անպիտան են դարձել փորձաքննության համար:

«Այդ ամենը կասկածելի է: Մենք կհասնենք նրան, որ գործով զբաղվի արդեն ՌԴ ՔԿ Կենտրոնական ապարատը»,- ասել է փաստաբանը:

Նշենք, որ քննիչներն ավելի վաղ ևս հրաժարվել էին քրեական գործ հարուցել, որը հետագայում կարող է չեղարկվել դատախազության կողմից: