Քալիֆորնիայի հրդեհների զոհերի թիվը շուրջ 60-ի է հասել
4452
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 11:05
![]() Քալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով 59 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել են նահանգի իշխանությունները: Նահանգի հյուսիսում, որտեղ մոլեգնում է Camp հրդեհը, զոհվել է 56 մարդ: Եվս 130 մարդ անհետ կորած է համարվում: Իսկ նահանգի հարավում՝ Մալիբու քաղաքի ծայրամասերում, 3 մարդ է զոհվել: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ Camp հրդեհի ընդհանուր տարածքը ներկա պահին գերազանցում է 55 հազար հեկտարը: Հրշեջներին հաջողվել է օգտվել քամու թուլացումից և կանխել կրակի արագ տարածումը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 48 զոհի մասին: Հրդեհի մարման աշխատանքներին 200 կալանավոր էր ներգրավվել: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
