Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

««Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու քվեարկությանը». Նաիրա Զոհրաբյան

320
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 10:35
««Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու քվեարկությանը». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու Սամվել Ֆարմանյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթի քվեարկությանը:

«Մենք ողջամիտ մտահոգություններ ունենք, որ նախագծի հեղինակն ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որ առաջանալու է դրա ընդունումից հետո: Հասկանում եմ, որ հանրության անունից խոսելն էմոցիոնալ է, այո, խնդիրը կա, բայց այն, ինչ առաջարկում եք, չի կարգավորելու իրավիճակը: Նախագիծը գրագետ չէ, հանեք քվեարկությունից, եկեք հաջորդ խորհրդարանում ստեղծենք աշխատանքային խումբ ու հանգամանորեն քննարկենք ոլորտը: Ձեր իշխանությունն ուներ անհրաժեշտ գործիքները՝ ոլորտը կարգավորելու համար, ինչո՞ւ եք հենց հիմա սա բերել»,- հավելեց Զոհրաբյանը: