Ինչո՞ւ է Ծառուկյանը որոշել Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից. «Ժամանակ»
245
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 10:10
«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում կազատվի աշխատանքից: Համենայնդեպս, «Կենտրոնի» սեփականատեր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նման հրահանգ է իջեցրել: Պատճառն օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցն է, որտեղ հնչել են անուններ, որոնք Ծառուկյանին ստիպել են գնալ այդպիսի ծանր որոշման։ Հիշեցնենք, որ Ծառուկյանը 2016թ. դեկտեմբերին ևս հրահանգել էր Պետրոս Ղազարյանին ազատել աշխատանքից, այս անգամ էլ Քաղաքացիական ակտիվ քայլ՝ ՔԱՔ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, դերասան Սերգեյ Դանիելյանի հետ ոչ այնքան պոլիտկոռեկտ հարցազրույց անելու համար: Ի վերջո, Ծառուկյանը համաձայնել էր ներել Ղազարյանին և հետ ընդունել աշխատանքի»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36