Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Opel-ը 300 մետր գլորվել է ձորը. վարորդն ու 2 ուղևորները մահացել են

363
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 09:55
Opel-ը 300 մետր գլորվել է ձորը. վարորդն ու 2 ուղևորները մահացել են

Նոյեմբերի 14-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 19:00-ի սահմաններում Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ-Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՀՀ քաղաքացիներ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 57-այա Վարազդատ Մանուկյանը և Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնաիչ, 33-ամյա Անդրանիկ Շահինյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Դ. Վանյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: