Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հակահայ թուրք գործչի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազությունը կարճել է

300
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 23:20
Հակահայ թուրք գործչի դեմ հարուցված քրեական գործը գլխավոր դատախազությունը կարճել է

ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է ՀՀ-ում խոշոր չափով հարկերի վճարումից խուսափելու փաստով ԱՄՆ քաղաքացի, թուրք հակահայ լոբբիստ Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից որոշում էր կայացվել Քեվին (Քեմալ) Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնել նրան Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնարարվել էր իրականացնել Ք. Օքսուզի փոխանցումը ԱՄՆ իրավասու մարմիններին:

ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:

Հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն էր ծավալել։ Հայաստանում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։ The Sena Group ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: