«Ասում եք՝ 5 տարի պատրաստվել եք, բա ո՞ւր էիք մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյանը՝ Սամվել Ֆարմանյանին
ԱԺ-ն շարունակում է քննարկել «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթը, որի համահեղինակը ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն է: Քիչ առաջ նախագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Ինչո՞ւ այս նախագիծը և ինչո՞ւ հենց հիմա: Ասում եք՝ 5 տարի պատրաստվել եք, բա ո՞ւր էիք մինչև հեղափոխությունը: Չէիք կարո՞ղ մոտենալ ձեր գործընկերներին ու համոզել քվեարկել: Հիմա սա արվում է, որպեսզի խնդիրներ առաջացնի այս իշխանության, բյուջեի, ոլորտի ներկայացուցիչների համար: Այս մտավախությունները հասկանալու համար մենք օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել, որը կկարգավորի ոլորտը, ոչ թե կկտրի: Բացի այդ, ինտերնետի դարում Ձեր ասածն անհնար է: Չեք կարող բոլոր կայքերը փակել, անգլերեն ծրագրերը... Պարոն Ֆարմանյան, Ձեր մոտեցումներն ընդունելի են, բայց առաջարկում եմ միանալ մեր օրինագծին: Պետք չէ հղումներ անել Նիկոլ Փաշինյանին, արդեն հասկացել ենք, որ Նիկոլը ճիշտ էր, դուք բոլորդ շուտվանից սխալվել եք»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00