Քալիֆորնիայում անտառային հրդեհները կմարեն նաև կալանավորները. զոհերի թիվն աճում է (տեսանյութ)
3411
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 13:15
![]() Քալիֆորնիայում անտառային հրդեհները լայն մասշտաբների են հասել. հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել է 200 կալանավոր, հաղորդում է Fox News-ը: Օգնության համար կալանավորները մեկ ժամում 1 դոլար են վաստակում: Նշվում է, որ հրդեհի մարմանը մասնակցում են կալանավորներ, որոնք «կարող են աշխատել թիմում և հակված չեն բռնությանը»: Զոհերի թիվն, ըստ վերջին տեղեկությունների, հասել է 48-ի: Ավելի քան 200 հազար մարդ անտուն է մնացել, փլուզվել է շուրջ 435 կառույց: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիա նահանգն աղետի գոտի էր հայտարարել:
Քալիֆորնիայում անտառային հրդեհները կմարեն նաև կալանավորները. զոհերի թիվն աճում է |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
