Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Նախընտրական փուլում որոշ քաղաքական ուժեր ձախողելու են». Արմեն Դանիելյան

300
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 17:45
«Նախընտրական փուլում որոշ քաղաքական ուժեր ձախողելու են». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Նախընտրական այս փուլում որոշ քաղաքական ուժեր փորձելու են սրբադասվել, սակայն ձախողվելու են: Ամոթը բացասական երանգավորում ունեցող զգացում է, սակայն այդ զգացումը ոչ բոլորին է տրված: Ցավալին այն է, որ ազնվությունից խոսում են այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչները բացառապես զբաղված են եղել ոչ թե պետությունը զարգացնելով, այլև կոռուպցիոն մեխանիզմները կատարելագործելով... Եվ այսօր հրապարակային, բոցաշունչ ելույթներով մարդկանց պարզապես հնարավոր չէ խաբել... Ստախոսությունը, շատ հաճախ, մեղքի զգացումը թաքցնելու միակ միջոցն է։ Այդ սուտն այսօր չունի չափման միավոր...

Հ.Գ. Բացահայտ կողոպտել երկիրը, ապա ժամանակավոր կառավարությունից պահանջել տնտեսական շեշտակի աճ...

Ունեզրկել սեփական ժողովրդին, ապա հորդորել կամ խնդրել ձայն տալ իրենց քաղաքական ուժին... Բռնաբարել դատաիրավական համակարգը և խոսել արդարադատության մասին... Քրեական հեղինակություններին նշանակել բարձր պաշտոնների և խոսել օրինականության և իրավակարգի ամրապնդման մասին... Կիսաանգրագետ տզրուկներին շնորհել գեներալի կոչումներ և խոսել ուժեղ բանակի մասին...

Ապրիլյան պատերազմում ունենալ հարյուրից ավելի զոհեր և խոսել ութ հարյուր հեկտար անպետք հողի մասին...

Ժողովրդին օտարել սեփական Հայրենիքից և ներդնել «Արի տուն» ծրագիր...

Կիրառել կոշտ հարկային և մաքսային վարչարարություն և խոսել ազնիվ բիզնես միջավայրի մասին...

Անվերջ թվարկելի են այն «ոճրագործությունները», որոնք կատարվել են մեր ժողովրդի նկատմամբ... Ձեր տեղը թուրք լիներ կվախենար, գուցե ինչ-որ չափ խղճար այս չարչարված և մեծ դառնություններ վերապրած ժողովրդին...

Հ.Գ. Այս երկիրը կողոպտած բոլոր նախկին պաշտոնյանները պետք է պատժվեն. քրեական օրենսգիրքն անվերջ ողբում է ձեր նմանների համար և դուք անպայմանորեն պետք է ճաշակեք դրա ծանրությունն ու դառնությունը. հակառակ պարագայում էս երկրը երկիր չի դառնա...

Ու դալաններով կամ Երևանի բանուկ փողոցներով «պախկված» ման մի եկեք. ձեզ այնտեղ ոչ ոք չի ծեծի, ձեզ «քացու տակ եք գցելու» հրապարակներում...»: