Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Բոլթոնը խոստացել է ավելացնել Իրանի դեմ ճնշումները

3384
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 16:55
Բոլթոնը խոստացել է ավելացնել Իրանի դեմ ճնշումները

Միացյալ Նահանգները մտադիր են խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրանական նավթի արտահանումը զրոյացնելու նպատակ է հետապնդում:

«Կարծում ենք՝ Իրանի կառավարությունն իսկապես ճնշման տակ է, և մենք մտադիր ենք ավելացնել այդ ճնշումները: Ինչպես բրիտանացիներն են ասում՝ ճզմել, ինչպես կիտրոնը»,- ասել է նա:

Ավելի վաղ Eurasianet պարբերականը հայտնել էր Կովկասի երկրների վրա Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցության մասին: