Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանը նորից կզեց ռուսների առջև». Երջանիկ Աբգարյան

411
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 22:05
«Հայաստանը նորից կզեց ռուսների առջև». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը նորից կզեց ռուսների առջև և քաղաքական խաղի մեջ մտավ ռուսական նացիստ Պուտինի հետ: Դա է ցույց տալիս այսօր Հայաստանի կողմից արված հայտարարությունը, որի մեջ նսեմացվում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի դերը: Ինչպեսև սպասվում է՝ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Բելառուսը կներկայացնի երեք թեկնածու, Ռուսաստանը՝ անկյալ Խաչատուրովի ռուս տեղակալին, իսկ Հայաստանը՝ «պահանջված չափով» աղմուկ կբարձրացնի իր իրավունքի և ռուսամոլ Վաղարշակ Հարությունյանի թեկնածության շուրջը: «Հիմնական կռիվը» կգնա Հայաստանի և Բելառլուսի միջև: Կոնսեսուս չի ստացվի: Խեղճուկրակ նացիստ Պուտինը «ստիպված» կլինի իր թեկնածուին առաջադրել: Եվ վարագույրը կիջնի բուռն ծափահարությունների ներքո: Պուտինին կհաջողվի մի անգամ ևս ցուցադրել Հայաստանին ստորացումը միջազգային ասպարեզում և Հայաստանի հանրության աչքին, ինչը մեծ աջակցություն կլինի մեր երկրի ռուսամոլ դավաճանական ուժերին՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունների նախաշեմին»: