Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ամուսինը ծեծելով սպանել է 20-ամյա կնոջը

515
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 14:35
Ամուսինը ծեծելով սպանել է 20-ամյա կնոջը

Նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988թ. ծնված Իլլարիոն Ն-ն հարվածներ է հասցրել կնոջը՝ Ք. Իսկանդարյանին՝ պատճառելով վնասվածքներ:
Իլլարիոն Ն-ն, նույն օրը, ժամը 10.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և բաց է թողնվել:
Ք.Իսկանդարյանը ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նոյեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 22.00-ին Քրիստինե Իսկանդարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: