«Կարող եմ բերել 200 օրինակ, որտեղ, եթե 5 բալանոց երկրաշարժ լինի՝ կորուստներ ենք ունենալու». Ա. Մեսչյան
«Հարցը հետևյալն է՝ ի՞նչ ճանապարհով գնալ, որպեսզի կարողանանք անօրինական տարածքները բարաքներից մաքրել և այնտեղ իրականացնենք շինարարություն: Կապ չունի՝ հին տեխնոլոգիայով, թե՞ նոր: Առաջին հերթին այդ մարդկանց սեփականության իրավունքները պետք է վերականգնվեն: Այն մարդիկ, ովքեր վատ կյանքից ելնելով 90-ականներին ինչ-որ կառույցներ են արել, մեջն ապրում են, այդ մարդկանց վերցնել ու զրկել օրինականությունից, դա ուղղակի ողբերգութուն է: Եթե վաղը կառուցապատողը կգա՝ շինարարություն կանի, այդ մարդիկ, բառի բուն իմաստով, կմնան դրսում»,- այսօր Երևանի ավագանու նիստում՝ անդրադառնալով ապօրինի կառույցների ապամոնտաժման խնդրին, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ օրինակ բերելով երեկ՝ Նոր Նորքում իրականացված դեպքը: «Տեսեք՝ ինչպիսի նուրբ հարց է: Երեկ մենք քանդեցինք անօրինական մի կառույց: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ օրինականացումը որպես քաղաքականութուն մենք վերացնում ենք 100 տոկոսով: Դա հնարավոր չէ»,- շարունակեց ճարտարապետը: Ըստ նրա, արդյունք ունենալու համար օրինականացման հանձնաժողովը պետք է գիշեր-ցերեկ աշխատի, իսկ համայնքների ղեկավարներն էլ այդ հարցում պետք է աջակցեն. «Մեկ առ մեկ բոլոր կառույցները պետք է ուսումնասիրվեն և գրանցման հարցերը հստակեցվեն, որովհետև մենք ունենք սարսափելի քանակի անօրինական կառույցներ: Ես գիտեմ մի շրջանի մեջ 200 օրինակ, որտեղ, Աստված չանի, եթե 5 բալանոց երկրաշարժ լինի՝ մենք կորուստներ ենք ունենալու: Այսինքն՝ սա մի աշխատանք է, որը բազմաշերտ է և երկարատև աշխատանք է պահանջում»,- եզրափակեց Ա. Մեսչյանը: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30