Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

Առաջին անգամ Հայաստանում. ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական

2031
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 22:25
Առաջին անգամ Հայաստանում. ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է ISO 37001 և ISO 19600 ստանդարտներին համապատասխանության վկայական

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր երկարաժամկետ գործունեության արդյունքում արձանագրել է երկու հիմնարար ձեռքբերում, որոնք կարևոր են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար, իբրև ընկերություն, և թե՛ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի ընկերության կառավարումը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու առումով:

Այսպես՝ առաջին անգամ Հայաստանում, կոմերցիոն ընկերության կողմից թողարկվել է կորպորատիվ պատասխանատվությանտարեկան զեկույց, այս անգամ՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային հեղինակավոր կառույցի սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության սոցիալական ու բնապահպանական գործունեության նկարագրությամբ: Այստեղ ներկայացված են ինստիտուցիոնալ այն հիմքերը, որոնց վրա կառուցված է ընկերության գործունեությունը՝ համաձայն Կորպորատիվ պատասխնատվության ISO 26000 համաշխարհային ուղեցույցների: Այդ հիմքերն են՝տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արևային էներգիայի օգտագործման շնորհիվ, գործարար էթիկան, համայնքների զարգացումը, ռիսկերի կառավարման համար նախատեսված համակարգերը, և այլն:

Ամենակարևոր ձեռքբերումը, որ արձանագրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, առաջին անգամ Հայաստանոմ, դա ընկերությունում ներդրված հակակոռուպցիոն կառավարման ու կաշառակերության կանխարգելմանն ուղղված համակարգերի համապատասխանությունն է ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրված է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում:

Վերը նշված պարբերական ստուգումները անցնելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը, ոչ միայն ուղղված է ռիսկերի վաղ բացահայտմանը, այլև օգնում է կանխարգելել խնդիրները՝ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամերի: Ավելին՝ բիզնեսի տեսանկյունից՝ ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանությունը նաև ռազմավարական միջոց է՝ հեռահաղորդակցության ոլորտում մրցակցային այնպիսի առավելություն պահպանելու համար, որը պարզապես անհնար է կրկնօրինակել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից տարածված տեսաուղերձում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկայնը, մասնավորապես, նշում է. «ISO 37001 և ISO 19600 միջազգային վկայականներ ստանալը, ինչպես նաև GRI չափանիշների կիրառումը ԿՍՊ զեկույցում, ոչ թե Հայաստանում գործող ընկերությունների համար իրավական պահանջներ են, այլ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ միջազգային մակարդակում կորպորատիվ կառավարման ամենաբարձր չափանիշներին համապատասխանելու ցանկությունն ու կամքը»: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար արդյունավետ գործունեության չափանիշը ոչ միայն առաջատար դիրքերն են հայաստանյան շուկայում, այլև գործունեության մեջ միջազգային ամենախիստ ստանդարտների, այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել՝ հենց կամավո՛ր ներդրումը»,- ասում է Ռալֆ Յիրիկյանը:

Լայն հասարակությանը, հայաստանյան ու միջազգային փորձագետներին ու ԶԼՄ-ներին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն առաջարկում է ծանոթանալ GRI ստանդարտներին համապատասխան ստեղծված զեկույցին, և ներկայացնել դիտարկումներ ու առաջարկներ՝ ընկերության գործընթացներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

«Սոցիալապես պատասխանտու լինելու տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է իրականացնում ընկերությունը և նյութական ի՛նչ ռեսուրսներով, այլև այն, թե ինչպե՛ս է դա իրականացվում»,- եզրափակում է Ռալֆ Յիրիկյանը: