Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

1147
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 21:10
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Գրիգորի Գրիգորյանը Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իր վարած Lexus մակնիշի 33 VՏ 680 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 60-ամյա Կարեն Մխիթարյանին: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինը, գիտակցության չգալով, մահացել է:

Աղբյուրը`   shamshyan.com