Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վանաձորում նոր փռած ասֆալտը ձեռքով քանդվում է». Արմեն Եղիազարյան

527
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 21:45
«Վանաձորում նոր փռած ասֆալտը ձեռքով քանդվում է». Արմեն Եղիազարյան

Լոռու մարզային խորհրդի նախագահ Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Այս նկարներն արվել են Վանաձորի Մոսկովյան փողոցում, որտեղ մի քանի օր առաջ իրականացվել են լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտը ձեռքով քանդվում է և պարզ երևում է, որ հաստությունը 1 սմ է: Եվ սա արվել է այն բանից հետո, երբ քաղաքապետը գրությամբ նշել է, որ շինարարը գրավոր նախազգուշացվել է իր կողմից անորակ աշխատանքների համար: Հիմա կամ քաղաքապետի խոսքը այնքան կշիռ չունի, որ շինարարը սթափվի, կամ այդ խոսքերը պարզապես հանրությանը հանգստացնելու համար են, և իրականում դա այդպես չէ:
Պահանջում եմ դադարեցնել քաղաքի բոլոր նման անորակ ասֆալտապատման աշխատանքները, քանի որ սա բյուջեի գումարների մսխում է:
Ավելացնեմ նաև, որ բացի անորակ ասֆալտը, որտեղ գրեթե բացակայում է մազութը, այն փռվել է ընդամենը մոտ 1 սմ հաստությամբ:
Այս հարցին հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը»: