Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա

336
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 19:00
Տարոն Մարգարյանը ՀՀԿ ցուցակում չկա

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակում չի լինելու։

Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ երեկ տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստին Տարոն Մարգարյանը մասնակցել է, սակայն կայքին հասած տեղեկությունների համաձայն հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2017 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում էր։

Նշենք, որ ՀՀԿ ցուցակում չկան նաև Սերժ Սարգսյանն ու նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սերժ Սարգսյանը քարոզարշավին եւս չի մասնակցելու։