Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Այսինքն՝ մինչ այդ ամեն ինչ լավ էր...». Բորիս Նավասարդյան

408
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 22:05
«Այսինքն՝ մինչ այդ ամեն ինչ լավ էր...». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Երեկ մենք իմացանք, որ երկիրը կառավարելու առումով ինչ վատ բան կատարվել է՝ վերջին հինգ տարում է եղել: Այսինքն՝ մինչ այդ, ամեն ինչ լավ էր: Եվ ցանկացած քաղաքական ուժ, մնալով իշխանության երրորդ ժամկետ, նույն թերություններն էր ունենալու: Քաղաքագիտական վերլուծություն՝ 2.0... Բայց, ամեն դեպքում, առաջադիմություն է: Նախորդն, ընդհանրապես, որևէ սխալ, բացի Ռ. Քոչարյանին ու Ս. Սարգսյանին Հայաստան բերելուց, չէր ընդունում...»: