Երևան`   -2 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.

Բաքուն արձագանքել է Փարիզում Նիկոլ Փաշինյանի ելույթին

955
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 17:05
Բաքուն արձագանքել է Փարիզում Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է երեկ Փարիզում Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Ըստ Բաքվի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «հակասում է ՀՀ արտաքին քաղաքականությանը»:

Բացի այդ, Ադրբեջանի ԱԳՆ-ը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել «գործնական քայլերի» անցնել՝ նշելով, որ Հայաստանը «չունի այլընտրանք, քան Ադրբեջանի հողերից իր զորքերի դուրսբերումը»:

Նիկոլ Փաշինյանն, իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ տասնամյակներ շարունակվող պայքարն իր ճակատագիրը տնօրինելու համար դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»: