Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՀՀ ՊՆ-ում գոնե մի տղամարդավարի մտածող մարդ չի՞ մնացել». Երջանիկ Աբգարյան

448
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 17:35
«ՀՀ ՊՆ-ում գոնե մի տղամարդավարի մտածող մարդ չի՞ մնացել». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ի՞նչ է, ՀՀ-ի պաշտպանության նախարարությունում գոնէ մի տղամարդավարի մտածող մարդ չի՞ մնացել: Գարնանը Նախիջևանյան առաջնագծի վրա ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ էր հայտնվել Արենի գյուղը, իսկ ամռանը դրա տակ հայտնվեց նաև՝ Զանգակատուն գյուղը: Այդ դիրքերը գրավելուց հետո ադրբեջանցիների հսկողության տակ է հայտնվել Երևան-Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական ավտոճանապարհի մի զգալի հատված, որտեղից ադրբեջանցիները գնդակոծում ու կրակի բաժին են դարձնում գյուղերի արտերը: Առայժմ միայն դրանք: Էլ չհաշվենք, որ ադրբեջանցիները Սիսիանի և Ղափանի շրջանների առաջնագծերի ուղղությամբ էլ են փորձում նույն բանը անել: Հայտնի է, որ և՛ ղարաբաղյան, և՛ նախիջևանյան առաջնագծերում ադրբեջանցիների առաջխաղացումը կատարվում է Պուտին-Ալիև-Սեռժիկ-մերժիկի դավադիր փոխհամաձայնությամբ, բայց ի՞նչ է ՀՀ-ի նոր իշխանությունը ևս շարունակում է իր նախորդի այս դավաճանական վարքագիծը»: