Առաջին անգամ ներկայացվել է «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը
![]() «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջին անգամ ներկայացրել է «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը։ Հնչել են Խաչատրյանի ստեղծագործությունները՝ գրված ֆիլմերի համար։ Խաչատրյանական փառատոնի շրջանակներում հրավիրված համերգի ընթացքում կինոերաժշտությունն ուղեկցվել է ֆիլմերից կադրերի ցուցադրմամբ։ Դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի ղեկավարությամբ հնչել են երաժշտական հատվածներ «Պեպո», «Զանգեզուր», «Ստալինգրադյան ճակատամարտը», «Անմար կրակը», «Ծովակալ Ուշակով», «Մարդ թիվ 217», «Գաղտնի առաքելություն» ֆիլմերից։ Ինքը՝ Արամ Խաչատրյանը, այսպես է արտահայտվել կինեմատոգրաֆիայի հետ իր համագործակցության մասին. «Կինոերաժշտություն գրելն ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք»։ Նշենք, որ «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագրին ներկա էին նաև Երևանի թիվ 170 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախօրեին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ԴասA ծրագրի շրջանակներում անցկացրել էր պարապմունք՝ աշակերտներին ներկայացնելով Խաչատրյանի կենսագրությունը, ստեղծագործությունները, դասական երաժշտությանն առնչվող թեմաներ։ ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26

