Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուներ է առաջարկել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է 3 թեկնածուի առաջարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնի համար այն դեպքում, եթե երկիրը ստանա այդ իրավունքը, փոխանցում է РИА Новости-ն: Լուկաշենկոն նշել է, որ այբբենական կարգով Հայաստանից հետո հաջորդ երկիրը Բելառուսն է, որը կարող է թեկնածուի առաջարկել տվյալ պաշտոնին: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցին...Բնականաբար, տարբերակները շատ են, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը հաղթել է, ինչ-որ մեկը՝ պարտվել»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: «Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես պետք է իրավիճակը քննի կառավարությունում, քանի որ այդ երկիրն այսօր գլխավորում է ԵԱՏՄ-ն՝ մեր տնտեսական միությունը, և ՀԱՊԿ-ը: Մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որն անցումային շրջանում է գտնվում: Կկարողանա՞ գլուխ հանել Հայաստանը»,- հավելել է Լուկաշենկոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի դեկտեմբերի 6-ին: Տեղեկություններ էին հայտնվել նաև, որ Լուկաշենկոյին նման դիրքորոշման է դրդում Ադրբեջանը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00