Կամերային նվագախումբը հիմնադրի 85-ամյակի առթիվ հանդես է եկել մեծ համերգով
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնադրի՝ Զարեհ Սահակյանցի, 85-ամյակի առթիվ հանդես է եկել մեծ համերգով: Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանն անցկացվել է երեկո, որի ընթացքում Կամերային նվագախումբը ղեկավարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը: ՀՊԿՆ-ի հետ հանդես է եկել Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Խուան Պարդոն (ալտ տրոմբոն/Իսպանիա), Նարեկ Կազազյանը (քանոն), Մարի Լալայանցը (ֆլեյտա), Լիա Հարությունյանը (ֆլեյտա), Մաքսիմ Նովիկովը (ալտ/Ռուսաստան): Երաժիշտներն ու նվագախումբը հանդիսատեսին ներկայացրել են Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները: Ընդ որում՝ նշենք, որ համերգային երեկոյին ներկայացվեցին ոչ այդքան հաճախ հնչող, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու ինքնատիպ ստեղծագործություններ: Նշենք, որ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թթ. եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958 թ. վերադարձել է Հայաստան և 1960-63 թթ. ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: 1962-75 թթ. եղել է իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Նրա թողած կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթները ժառանգեցին ու շենացրին նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը՝ 1975-ից, Ռուբեն Ահարոնյանը՝1982-ից, Արամ Ղարաբեկյանը՝ 1997-ից: 2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակվեց Վահան Մարտիրոսյանը: ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26

