Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մասիս քաղաքում բախվել են Opel-ը և BMW-ն. կան տուժածներ

280
Երկուշաբթի, 12 նոյեմբերի, 2018 թ., 10:25
Մասիս քաղաքում բախվել են Opel-ը և BMW-ն. կան տուժածներ

Նոյեմբերի 12-ին, ժամը 01:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ հիվանդանոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հերացու և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի և «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ն. Մ.-ն (ծնված 1990 թ.), Գ. Գ.-ն (ծնված 1992 թ.) և Գ. Ք.-ն (ծնված 1988 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Ն. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: