Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Մենք քննարկել ենք մի կարևոր փաստաթուղթ». ինչ որոշում է կայացվել ՀՀԿ ԳՄ նիստի արդունքում

391
Կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ., 20:10
«Մենք քննարկել ենք մի կարևոր փաստաթուղթ». ինչ որոշում է կայացվել ՀՀԿ ԳՄ նիստի արդունքում

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ իրենք ունեն հնարավորություն՝ կարճ ժամանակում պատարստվելու ընտրություններին:

«Մենք քննարկել ենք մի կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որն ամրագրում է ՀՀԿ-ի մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին, գործող կառավարության արձանագրած արդյունքներին և այն խնդիրներին, որոնք տեսնում ենք մեր տեսակետից, տրված է երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեր գնահատականը», - ասաց Վիգեն Սարգսյանը։

Նա նշեց, որ փաստաթուղթը տեղադրված է նաև կուսակցության կայքում։

Հայտնի է դարձել նաև, որ նիստում ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։