Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Երեկ վթարի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

555
Կիրակի, 11 նոյեմբերի, 2018 թ., 14:00
Երեկ վթարի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 64-ամյա Ռազմիկ Սաֆարյանն, ով հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 8-ին՝ Գյումրի թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց, բախվել էին Վարդան Արզումանյանի վարած Mercedes ML մակնիշի 69 ԼՍ 690 համարանիշի և Ռազմիկ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 77 FO 177 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, 2,5 տարեկան աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն: