Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

«7 անչափահաս երեխաների հայրը հաշմանդամություն ունի, մայրն անկողնային հիվանդ է». Օլեգ Դուլգարյան

274
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 22:30
«7 անչափահաս երեխաների հայրը հաշմանդամություն ունի, մայրն անկողնային հիվանդ է». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ է դիմել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակչուհի, ում ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:
Տանը կա 7 անչափահաս երեխա, ամուսինն առաջին կարգի հաշմանդամություն ունի, մայրն անկողնային է:
Տանը չկան կոմունալ որևէ պայմաններ: Ընտանիքն ունի ջեռուցման, սննդի և սպասքեղենի կարիք: Անկողնային վիճակում գտնվող մայրիկին անհրաժեշտ է սայլակ:
Նախկինում ընտանիքին մեկ անգամ աջակցել ենք հագուստով:
Ընտանիքին աջակցելու համար անհրաժեշտ է իրականացնել մի քանի քայլեր.
1. Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության կողմից պետք է իրականացվի տվյալ ընտանիքի դեպքի վարում և վերհանվեն ընտանիքի առաջնային խնդիրները:
2. Դեպքի ուսումնասիրումից հետո, այն քննարկել Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությանը կից գործող սոցիալական աջակցության ցանցի շրջանակներում, որտեղ ներգրավված կլինեն շահագրգիռ անձինք համայնքապետարանից և այլ սոցիալական միջգերատեսչական գործընկերության ցանցից:
3. Քննարկումներից հետո անհրաժեշտ է մշակել ընտանիքի սոցիալական ծրագիրը և այն իրականացնել գործընկերների հետ համատեղ, ընտանիքը երկարաժամկետ շրջանում սոցիալական ծանր վիճակից հանելու համար:
4. ՏԻՄ-ի և մարզպետարանի համապատասխան բաժինների հետ քննարկել ընտանիքին հրատապ սոցիալական օգնություն ցուցաբերելու հնարավորությունները»: