Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.

«Կոռուպցիայի դեմ շոշափելի պայքարը սա պիտի լինի». Ռուբեն Մալայան

244
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 22:05
«Կոռուպցիայի դեմ շոշափելի պայքարը սա պիտի լինի». Ռուբեն Մալայան

Նկարիչ, դիզայներ Ռուբեն Մալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ոչ մեկ չի զբաղվում քաղաքում գազալցակայաններով, որոնք օրեցօր խաբում են մարդկանց, գազի որակը այդքան ցածր է, որ իմաստ էլ չունի լցնել, ավելի լավ է բենզինով քշես: Քաղաքի սահմաններից դուրս լցնում ես, նույն գնով կրկնակի քշում ես: Շոշափելի կոռուպցիայի դեմ պայքարը սա պիտի լինի: Այս ծախսերը ամենօրյա ծախսեր են բոլորիս համար: Ուզո՞ւմ եք հավատանք, որ իսկապես մի բան անում եք, սենց հարցերով զբաղվեք: Թե՞ սա էլ է ընտրություններից կախված»: