Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

1792
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 19:25
Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

Սոմալիի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, այս մասին հայտնում է «Синьхуа» գործակալությունը: 60 քաղաքացի վիրավոր է, կան անհետ կորածներ:

Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհի մասին: Նշվում էր, որ պայթել է մեքենայի մեջ տեղադրված երեք պայթուցիկ, իսկ երբ դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու փրկարարները, որոտացել է նաև չորրորդ պայթյունը: