Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

«Դա չի նշանակում՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պետք է քաղաքական դաշտում լինեն». Արամ Սարգսյան

234
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 14:45
«Դա չի նշանակում՝ միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պետք է քաղաքական դաշտում լինեն». Արամ Սարգսյան

«Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների ու հեղափոխության կողմնակից են եղել, մեր կուսակցությունները, մեր կենսագրությամբ պայքարել են գործող ռեժիմի դեմ, և բարեբախտաբար այդ հեղափոխությունը տեղի ունեցավ, ինչի կողմնակիցն ու աջակիցը մենք ենք: Քաղաքական դաշտում տեղի են ունենում փոփոխություններ և այդ փոփոխություններին զուգահեռ պետք է արվեն քայլեր»,-այսօր հայտարարել է «Մենք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նա նշել է, որ «Մենք» դաշինքը գալիս է լրացնելու ներքին և արտաքին քաղաքական դաշտում առկա բացթողումները:

«Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, փառք ու պատիվ իրեն, բայց Նիկոլ Փաշինյանն ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունը արել է ողջ հայ ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բայց դա չի նշանակում, որ քաղաքական դաշտում պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմնակիցները, բնականաբար, հասկանալի է, որ մեծամասնությունը իրենք են լինելու»,-ասել է Արամ Սարգսյանը: