Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

«Հնի ու նորի միջև սահմանազատման գիծը քաշված չէ». Արման Մելիքյան

238
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 17:25
«Հնի ու նորի միջև սահմանազատման գիծը քաշված չէ». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվելու են ընտրակեղծարարությամբ իշխանությունը Հայաստանում ապօրինաբար յուրացրած ՀՀԿ-ական խմբավորման նախագծած տարբերակով՝ այդ խմբավորման հարմարության չափանիշներին համապատասխանող ապօրինաբար ընդունված սահմանադրության և ընտրական օրենսգիրքի հիման վրա ու այդ ապօրինությունների համահեղինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս հարցերում փորձառու հին կազմով: Հնի ու նորի միջև, այսպիսով, սահմանազատման գիծը քաշված չէ՝ հնի նորացման ճանապարհը կառուցվել էր նախապես: Այսինքն՝ անկախ արդյունքներից հայաստանյան իշխանության լեգիտիմացումն իրականում դեռևս տեղի չի ունենալու...»: