Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար Հնաբերդ-Այգեստան ճանապարհին. տուժածի վիճակը ծանր է

374
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 10:40
Ավտովթար Հնաբերդ-Այգեստան ճանապարհին. տուժածի վիճակը ծանր է

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:07-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հնաբերդ-Այգեստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը: