Երևան`   +7 °C
Այսօր`   Շաբաթ, 17 նոյեմբերի, 2018 թ.

Վոյաժներ. պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից. «Հրապարակ»

170
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 10:25
Վոյաժներ. պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից. «Հրապարակ»

«Չնայած ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի լուծարումից հետո չեղարկել է գործուղումների ծախսերը, հայ պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից։ Նոյեմբերի 8-15-ը Պեկին է գործուղվել ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։

Կազմում են Ջեմմա Բաղդասարյանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, «ՔՊ»-ից՝ Լենա Նազարյանը, Արամ Սարգսյանը, իսկ Մարգարիտ Եսայանն ու Ալեն Սիմոնյանը հրաժարվել են։ Եսայանը հայտնեց, որ հրաժարվել է բարեկամի մահվան պատճառով։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց, որ ծախսերը չինական կողմն է հոգում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: