Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սպանություն Երևանում

643
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 21:05
Սպանություն Երևանում

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի: Մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Հովսեփ Էմին փողոցից և այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն էլ աշխատում է մեկ այլ ուղղությամբ, քանի որ կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե Հովսեփ Էմին փողոցում, այլ Մաշտոցի վարչական տարածքում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ, 34-ամյա Սանասար Բաղդասարյանն էր, ում մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի մի քանի հետքեր: