Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից «նախիջևանյան բարձունքների ազատագրման» մասին

272
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 16:10
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից «նախիջևանյան բարձունքների ազատագրման» մասին

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել են www.bellingcat.com կայքում հայտնված հոդվածը, որի հեղինակն, իբր, Մասիս Ինգիլիզյանն է:

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը «նախիջևանյան նոր, ռազմավարական նշանակության բարձունքներ է ազատագրել»:

Կայքում հայտնվել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվել «վերահսկողություն սահմանել նախիջևանյան ուղղությամբ ռազմավարական դիրքերից մեկում»: Ադրբեջանում դա ընդունել են որպես «նոր բարձունքների ազատագրում»:

Նշենք, որ օրեր առաջ էլ այդ երկրի նախագահն էր հայտարարել նախիջևանյան հատվածում 10 հազար քառ. կմ հայկական կողմից «ազատագրելու» մասին:

«Զարմանալի է, որ մի երկրի գերագույն-գլխավոր հրամանատար տեղյակ չէ, որ իր զորքերը հողեր են ազատագրում իրենք իրենցից: Եթե այդ տարածքների նկատմամբ հայկական զորքերը երբեք, սկսած դեռ 1988-89թթ. երբեք ուղիղ վերահսկողություն չեն ունեցել, ապա ումից են նրանք դա ազատագրել»,- ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նաև հերքել է, որ հոդվածի հեղինակը Մասիս Ինգիլիզյանն է: