Ալեքսանդր Ռամը ներկայացրել է Խաչատրյանի «Թավջութակի կոնցերտը» (լուսանկար)
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու և այլ միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Ռամը Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ ներկայացրել է Խաչատրյանի «Թավջութակի կոնցերտը»։ Ըստ դիրիժոր Հարություն Արզումանյանի՝ այս ստեղծագործությունը Խաչատրյանի երեք կոնցերտներից ամենաքիչ կատարվողն է, որը հեղինակն առանձնապես շատ էր սիրում։ Այն ունի յուրահատուկ արտահայտչական միջոցներ։ Թավջութակահար Ալեքսանդր Ռամը խոստովանել է, որ Խաչատրյանի երաժշտության հետ խորությամբ առնչվել է Խաչատրյանի փառատոնի շրջանակներում։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել է նաև Խաչատրյանի Սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից։ Անդրադառնալով թավջութակահար Ալեքսանդր Ռամի կողմից Թավջութակի կոնցերտի մեկնաբանմանը՝ Հարություն Արզումանյանը նշել է, որ մենակատարը շատ սիրով, ոգեշնչված է ներկայացրել այն՝ իր գույները փոխանցելով ստեղծագործությանը։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ ![]() ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26


