Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու». Նիկոլ Փաշինյան

2769
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 15:00
«350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու». Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, առաջիկա ընտրություններին, ինչպես նաև երկրում դեռևս առկա խնդիրներին: «Ինչո՞ւ Հայաստանում շատերը չեն ուզում աշխատել. որովհետև աղքատության նպաստ են ստանում: Մտածում են՝ եթե աշխատեն, նպաստից կզրկվեն: Իրանց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան: 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու»,- ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ դեռևս պարզ չէ, թե այդ նպաստառուներից քանի՞սն են իրական կարիքավորները. «Մարդ կա տանը նստած է, բայց միլիոնատեր է: Քրեական գործերից մենակ մեկով մի փոքր քաղաքում 500 մլն դրամի վնաս է հասցվել բյուջեին: Մենք ոչ թե մարդկանց ասում ենք՝ աղքատ յոլա գնացեք, որ ընտրություններին գանք, 5000 դրամ ընտրակաշառք տանք, այլ ասում ենք՝ վեր կացեք, դուք կարող եք: Էն քաղաքականությունը, որ մինչև հիմա տարվել է՝ հետ պահել մարդկանց աշխատելուց, մենք դա 180 աստիճանով փոխելու ենք»:

«350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու». Նիկոլ Փաշինյան