Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան

190
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 14:50
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի 8 հնագույն աստղադիտարաններից մեկը՝ 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը՝ Հնչող քարերը, վտանգված են։

«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան

Ինչ-որ անհասկանալի կենդանիներ որոշել են կռունկ-քլունգով պղծել աշխարհի ամենահին կոթողներից մեկը։ National Geographic-ը Քարահունջը ներառել է աշխարհի 8 ամենահին աստղադիտարանների ցանկում։ Եւ ահա տարատեսակ վանդալներ որոշել են հնադարյա քարերի՝ մեգալիթների տակ փոսեր փորել՝ պեղումների անվան տակ։ Իսկ որոշ, առավել կրեատիվ վանդալներ, որոշել էին կարմիր գույնով ներկել Զորաց քարերը։
Սթոունհենջը Մեծ Բրիտանիա է բերում տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ, իսկ մենք չենք կարողանում պահպանել Սթոունհենջից առավել արժեքավոր Քարահունջը։
Առաջիկայում ես կներկայացնեմ մարոկկացի հայտնի ներդրողի՝ Քարահունջը զբոսաշրջության համաշխարհային կենտրոն դարձնելու, հարակից տարածքները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, նոր աշխատատեղեր բացելու ներդումային մեծ ծրագիրը։
Ի դեպ, հանրահայտ հնագետ Գրեմ Հենքոքն այն վստահ համոզմանն էր, որ Քարահունջը շատ ավելի հին է եւ ունի
12-հազարամյա պատմություն։
Մենք փրկելու ենք Քարահունջը»։