Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Բաղրամյան 26-ում պայմաններն ավելի հարմարավետ են». Արմեն Սարգսյան

1675
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 14:15
«Բաղրամյան 26-ում պայմաններն ավելի հարմարավետ են». Արմեն Սարգսյան

Արդեն հայտնել էինք, որ Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է. «Մեր երկիրը պետք է առաջ գնա, որտեղ բոլորս միասին՝ վարչապետը, նախագահը, ԱԺ-ն պետք է համագործակցեն ու աշխատեն մեկ նպատակի համար: Իհարկե նախագահի համար, անձնապես ինձ համար, կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ: Մաշտոցի 47-ը, որ գեղեցիկ շենք է, աշխատակիցների համար հարմար չէր՝ սկսած ջեռուցման, սառեցման և այլ պայմաններով, իսկ Բաղրամյան 26-ն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար»: